Նախորդ տարի Ադրբեջանում արդյունահանվել է շուրջ 35,6 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Այս մասին Trend-ին տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարի խորհրդական Զամինա Ալիևան: 2018 թվականին Ադրբեջանում արդյունահանված գազի ծավալը կազմել է շուրջ 30,6 մլրդ խմ: 2019-ին Ադրբեջանում 5 մլրդ խորանարդ մետր կամ 16,3% ավելի շատ գազ է արդյունահանվել, քան 2018-ին: