24.11.2024
Ինչո՞ւ է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. պարզաբանում է ՀՔԾ-ն
prev Նախորդ նորություն

Կառավարությունն ավելի քան 277 մլն դրամ կհատկացնի Տավուշի սահմանամերձ համայնքներին

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 277,618.7 հազար դրամ կհատկացվի ՀՀ Տավուշի մարզպետարանին՝ հրետակոծության հետևանքները վերացնելու և մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:


Հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցման, վերակառուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 302,618.7 հազար դրամ, որից 25 մլն դրամը ՀՀ կառավարության որոշմամբ կանխավճարի տեսքով արդեն իսկ հատկացվել է:


Հատկացվող 277,618.7 հազար դրամից 110,581.5 հազար դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84,357.2 հազար դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, իսկ 82,680 հազար դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը: