13.07.2025
Կարապետ Բադալյանը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Մոտ կես մլրդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստին ներկա չէին ո՛չ Սարգսյանը, ո՛չ էլ նրա պաշտպան Ամրամ Մակինյանը:


Նշվում է, որ Սերժ Սարգսյանին ուղեկցման խնդիր է առաջացել, այդ պատճառով Սարգսյանը չի ներկայացել դատարան։ Դատավորը բացակայությունը հարգելի չհամարեց։


Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն առավոտյան վատ է զգացել և հանձնել կորոնավիրուսի թեստ, սպասում է արդյունքներին։


Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին ժամը 15:00-ին։


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար:

Հայաստանի գրոհային ավիացիոն ուժերը շարունակում են վարժանքները
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ