10.11.2025
Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան. ԱԳՆ
08.01.2020
Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան. ԱԳՆ

Ըստ նախնական տվյալների` Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան»,- գրել է Նաղդալյանը: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Թեհրանում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրակնացնող ուկրաինական ինքնաթիռ: Ըստ վերջին տվյալների՝ ինքնաթիռում եղել է 167 ուղևոր: Որևէ մեկին փրկվել չի հաջողվել: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով իրանական «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուցորոշ ժամանակ անց։