Տորոնտոյում օգոստոսի 1-ին ժամը 22.30-ի սահամաններում տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում են Կանադայում Հայաստանի դեսպանությունից: «Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը: Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի»,- ասված է հայտարարության մեջ։