20.04.2025
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1700 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Արցախում մոլիբդենի խտանյութ արտադրող գործարան է կառուցվում

Օգոստոսի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է «Բեյզ մեթալս» ընկերություն: Նախագահի խոսքով՝ հանրապետության հանքարդյունաբերության առաջատարը գիտական մտքի ներդրմամբ գրանցած հաջողություններով լավ օրինակ կարող է լինել ոչ միայն տարածաշրջանի երկրների ընկերությունների համար:


«Ուշագրավ է, որ տարբեր երկրների գիտնականների ներուժի ներգրավմամբ ընկերությանը հաջողվել է պղնձի փոշու տեսքով մետաղական պղինձ ստանալ, որի արտադրության հիմնական հումքը պոչամբարներում պահեստավորված կիսաթափոնն է:


Հաջորդ կարևոր ձեռքբերումը, սեփականատերերի ներկայացմամբ, մոլիբդենի խտանյութ արտադրող գործարանի կառուցումն է, որը նախատեսված է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջը:


Երրորդ նախաձեռնությունը պողպատե աղացագնդերի արտադրությունն է: Դրանք գրեթե ամբողջությամբ կիրացվեն գործարանում՝ հանքանյութը վերամշակելիս:


Իսկ ագրոքիմիկատ համարվող պղնձարջասպի արտադրության կազմակերպումը կարևոր նորություն է գյուղատնտեսության համար:


Թվարկածս, իհարկե, տնտեսության զարգացման դասական օրինակ է, որն ապահովում է առաջին հերթին նոր աշխատատեղեր, ապա նաև՝ հարկային մուտքեր պետական բյուջե»,- գրել է Facebook-ի իր էջում Արցախի նախագահը:


 

Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար