Իրանի խորհրդարանը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը և Պենտագոնը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Սա ոչ միայն պատասխան է Կասեմ Սուլեյմանիի սպանությանը, այլև պատասխան Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն: Իրանի խորհրդարանի նաև թույլատրել է Իրանի Ազգային զարգացման հիմնադրամից ԻՀՊԿ «Ալ Ղուդս» ստորաբաժանմանն առաջիկա 2 ամսում հատկացնել 200 մլն եվրո՝ երկրի զարգացման համար: Հիշեցնենք, հունվարի 3-ին ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանի շրջակայքին հասցված հրթիռային հարվածի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։