20.04.2025
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն կնվազի 2,2 տոկոսով

Յուրաքանչյուր ամիս կարանտինային սահմանափակումները ԵԱՏՄ երկրների վրա ազդում են ՀՆԱ-ի 1,5-ից մինչեւ 3 տոկոս անկմամբ: Այս մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի նյութերում։


Բանկի տվյալներով՝ 2020 թվականին արտաքին գործոնների ազդեցությունից Միության երկրների ՀՆԱ-ի կորուստները կարող են լինել շուրջ 2 տոկոս: Ընդհանուր առմամբ, տարվա արդյունքներով ԵԱՏՄ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն կնվազի 2,2 տոկոսով:


Հայաստանում, համաձայն կառավարության կանխատեսումների, 2020-ի ավարտին սպասվում է շուրջ 2 տոկոս տնտեսական անկում: Կենտրոնական բանկի կանխատեսմամբ Հայաստանի տնտեսական անկումը կկազմի երկու անգամ ավել՝ 4 տոկոս: 


Փորձագիտական շրջանակները կանխատեսում են մինչև 10 տոկոս տնտեսական անկում:

ԱԱԾ-ն ստուգում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը. Մանե Գևորգյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար