19.04.2025
Սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական էլ՝ Ասկերանից և Նորագյուղից: Այդ մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:


COVID -19 ի ախտորոշում ունեցող քաղաքացիների շփման շրջանակը պարզվում է, օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվելու վարակակիրների մերձավոր շրջանակներին մեկուսացնելու և թեստավորելու ուղղությամբ:


Կորոնավիրուսով հիվանդ 2 քաղաքացի ապաքինվել է: Բժիշկների գնահատմամբ 7 հիվանդի վիճակը ծանր է, 9-ինը՝ միջին ծանրության:


Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 247 մարդու մոտ, որից 181-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:


Թեստավորումների նպատակով 139 նմուշառում է իրականացվել:


Մինչ այսօր իրականացվել է 6 234 փորձանմուշի հետազոտություն:

ԵԱՏՄ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն կնվազի 2,2 տոկոսով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար