Հայաստանում պարենի հետ կապված խնդիր չունենք: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, եթե նման խնդիր լինի, ապա այն ևս կլուծվի. «Խնդրում եմ՝ չափազանցված գնումներ չանեք, և խնդրում եմ՝ ավելորդ աժիոտաժ չտարածեք»,- հորդորեց նա: Նիկոլ Փաշինյանը նաև կոչ արեց տանը մնալ, դուրս չգալ, իսկ շփումների ժամանակ չհամբուրվել: VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 16-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 30 դեպք: