24.11.2024
Թուրքիան փերձում է ապակայունացնել Հարավային Կովկասը. Զոհրաբ Մնացականյան
prev Նախորդ նորություն

Սա սկիզբ է Հայաստանի շատ ավելի ընդարձակ հարաբերությունների. Ֆրենք Փալոն

Հայաստանի ու ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում ընթացավ երկրների օրենսդիր մարմինների հայ-ամերիկյան բարեկամական խմբերի միջև տեսակապի միջոցով փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն, հայտնում է Ամերիկայի ձայնը:


ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբն ու ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը հուլիսի 31-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Արարողությունն ընթացավ միաժամանակ մի կողմից Հայաստանի, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում երկրների դեսպանների մասնակցությամբ: Վաշինգտոն-Երևան ուղիղ տեսակապի միջոցով ընթացած արարողության ընթացքում հայ և ամերիկացի օրենսդիրները ստորագրեցին փաստաթուղթը:


«Սա սկիզբ է շատ ավելի ընդարձակ հարաբերությունների ոչ միայն ՀՀ և ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբերի, այլև ընդհանուր խորհրդարանների և երկրների միջև»,- նշել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսկանա Ֆրենք Փալոնը:


«Այս փոխըմբռման հուշագրով մենք վերահաստատում ենք ԱՄՆ- Հայաստան գործընկերության ամրապնդման կարևորությունը 2019 թվականի սկզբին մեկնարկած ռազմավարական գործընկերության շրջանակներում, որը երկկողմ համագործակցության նոր որակի վկայությունն է»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը, որը գլխավորում է Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը:


Ամերիկյան կողմից հուշագիրը ստորագրած հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնն իր խոսքում նշել է, որ այս նախաձեռնությունը ստացել է ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական հայկական հանձնախմբի միաձայն աջակցությունը: Նա շեշտում է՝ թավշյա հեղափոխությունից հետո երկրում մեծացել է Հայաստանի խորհրրդարանի դերը նախկին ժամանակների հետ համեմատած՝ արձանագրելով, որ հուշագիրն այս մի քանի տարիների օրեսնդրական բարեկամական երկու խմբերի միջև մշտական կապի, փոխադարձ այցելությունների ու շփումների արդյունք է: Ժողովրդավարական համակարգում չափազանց կարևոր է խորհրդարանի էական դերը, ասում է կոնգրեսականը:


«Այս տարիների երես առ երես, տեսակապով, թե անմիջական շփումները և ձևավորված հարաբերությունները հնարավոր դարձրեցին այս հուշագրի ստորագրումը»,- նշում է կոնգրեսական Փալոնը:


Միջոցռաման ընթացքում կողմերը հանձն առան շարունակել ամրապնդել բարեկամական կապերը, խորացնել համագործակցությունն ու երկրների միջև հարաբերությունները: