10.09.2026
Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան. Transparency International
prev Նախորդ նորություն

Թուրքիան փերձում է ապակայունացնել Հարավային Կովկասը. Զոհրաբ Մնացականյան

Թուրքիան փերձում է իր ապակայունացնող քաղաքականությունը պորեկտել Հարավային Կովկասի վրա, որին մեքն դիմակայում ենք բոլոր հնարավոր միջոցներով: Այդ մասին «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի միակողմանի և կտրուկ հայտարարությունները հուլիսիան Տավուշի սահմանաագծին հայ-ադրբեջանական մարտերի ժամանակ:


«Իրապես, Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում», - ասել է Մնացականյանը:


Նրա խոսքով, այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկասում, որն անընդունելի է, որին «մենք դիմակայում ենք բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու ենք այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից մեզ համար անընդունելի է լինելու»:


«Մենք այդ առումով օգտագործում ենք մեր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով», - ասել է նա:


Նրա խոսքով, հուլիսյան մարտերից հետո Բաքվից լսվող հեռտորաբանությունը «շատ տպավորիչ չէ», որովհետև հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ ի ցույց դրվեց, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ Հայաստանի և Արցախի վրա չեն ազդում:


«Սա մերժված է բոլոր առումներով, և նման հռետորաբանությունը պատիվ չի բերում մեր ամբողջ տարածաշրջանին. սա հռետորաբանություն է, որն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի», - ասել է նա՝ հավելելով, որ սպառնալիքի լեզուն չի ազդում, չի աշխատում:


«Սա եղել է մեր դիրքորոշումն անցած երկու տարվա ընթացքում, առավել քան հստակ, շարունակական արտահայտվել է քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում և արտահայտվել է հուլիսի 12-ից սկսած», - նկատել է նա:


Շարունակելով Թուրքիայի թեման՝ Մնացականյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչու Հայաստանը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում կասեցրել Թուրքիայի կողմից իր տարածք տեսչական այցերը։


«Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը միասին՝ նախաձեռնելով և իրականացնելով այս ռազմական վարժությունները, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների, մեր ամբողջ ռեսուրսը ներդրվում է դե-էսկալացիայի ամրապնդման վրա։ Սա, իհարկե, անընդունելի է», - ասել է նախարարը։


Նրա խոսքով, ԵՍԶՈՒ-ի և Վիեննայի փաստաթղթից բխող ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։


«Դա գործիք է փոխվստահության ձևավորման և գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։ Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, և սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից» , -նկատել է նա՝ հավելելով, որ դա Հայաստանի պատասխանն է թուրք-ադրբեջանական զորավարժություններին:


 


 

Սա սկիզբ է Հայաստանի շատ ավելի ընդարձակ հարաբերությունների. Ֆրենք Փալոն
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ