24.11.2024
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին Ազգային տոնի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Պարետը նոր որոշում է ստորագրել

Լրացումներ և փոփոխություններ են կատարվել պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի n 63 որոշման մեջ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումներին:


«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ` Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝


1. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված N 6-ի 4-րդ կետի 5-րդ ենթակետը։ Որոշման հավելված N 7-ի 3-րդ կետի 9-րդ ենթակետից հետո ավելացնել 10-րդ ենթակետը՝ հետևյալ բովանդակությամբ. «10) Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»:


3. Որոշման հավելված N 10-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝


1) 1-ին կետի 6-րդ ենթակետից հետո ավելացնել 7-րդ և 8-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝ «7) Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն:


8) Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։»։


2) 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «7) Յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի պահանջների՝ գրանցում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 19-ի Ձև 2-ի։


Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանի 24-րդ կետի պահանջի՝ օգտագործվող ախտահանիչ միջոցները պետք է ունենան առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգ»։


3) Ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 3-րդ ենթակետը։


4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 23։59-ին»,-ասված է որոշման մեջ: