Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Ինչպես հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում: Նշենք, որ ավելի վաղ FB օգտատերերից մեկը գրառում էր արել այն մասին, թե Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով 6 մարդ մեկուսացվել է, քանի որ շփվել են կորոնավիրուսով վարակված իտալացու հետ, որը վերջերս էր եկել Իտալիայից։