Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդականը հայտարել է, որ Իրանի ու Սիրիայի հարաբերությունները ռազմավարական ու պատմական են, իսկ Սիրիայի անկախությունն ու ինքնիշխանությունը Թեհրանի ու Մոսկվայի առաջնահերթություններից են: Բեսինե Շաաբանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը ցանկանում է, որպեսզի Իդլիբը լիարժեք ազատագրվի և փախստականները վերադառնան հայրենիք: Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահն երազում է Սիրիայի հողերը զավթելու մասին: