«Կովկասյան արծիվ-2019» զորավարժությունների պլանի համաձայն՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերը գաղտնի և տարբեր ճանապարհներով գիշերը ներթափանցել են պայմանական հակառակորդի պաշտպանության խորքերը: Հատուկ ջոկատայինները կատարել են՝ կարևոր ռազմավարական և ռազմական նշանակության օբյեկտների վրա հարձակում իրականացնելու նպատակով հարմար դիրքեր գրավելու խնդիրները և մշակել են գործողություններ՝ պայմանական հակառակորդի պաշտպանության խորքից դուրս գալու համար: