24.11.2024
Արցախի նախագահը ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերության կատարելագործված զինատեսակներին
prev Նախորդ նորություն

Վերանորոգվում է հայ-իրանական ճանապարհը. ավարտը նախատեսված է 180 օրվա ընթացքում

Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լիճք բնակավայրի խաչմերուկից մինչեւ Մեղրի 10 կմ երկարությամբ ճանապարհահատվածում (կմ 364+000 – կմ 374+000) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ-ն:


Կապալառու կազմակերպությունն է «Մեղրու ՃՇՇՁ» ընկերությունը։


Հունիսին սկսված շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։ Հիմնանորոգման շրջանակում իրականացվելու են հողային աշխատանքներ, ճանապարհի պատվածքի վերաօգտագործում սառը մշակման եղանակով, ջրահեռացման համակարգերի վերականգնում, երկու կամուրջների նորոգում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ նշագծում։ Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 1 միլիարդ 12 միլիոն դրամ։