Ադրբեջանում չեղարկվել են մարտին Բաքվում եւ երկրի մարզերում Նովրուզ բայրամի համար նախատեսված ավանդական տոնական միջոցառումները: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը: Շտաբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ խորհրդակցության հիման վրա, խորհուրդ է տալիս տարբեր կառույցների եւ կազմակերպությունների կողմից բոլոր հասարակական միջոցառումները տեղափոխել այլ ժամանակ: Ադրբեջանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 11 դեպք: