23.12.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացնելու ՀՀ-ի աշխատանքային օրենսդրության զարգացմանն աջակցելու համար

ԱՄՆ-ն նախատեսում է մինչեւ 2 մլն դոլար հատկացնել Հայաստանի աշխատանքային օրենսդրության զարգացմանն աջակցելու համար: Այս մասին ասված է մրցույթի նկարագրության մեջ, որին ծանոթացել է RT-ն։


Ինչպես ճշտվում է փաստաթղթում, նախագծի իրականացման համար պատասխանատու կլինի միջազգային աշխատանքային հարաբերությունների Բյուրոն (ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությանը կից), որի խնդիրների մեջ մտնում է նաեւ "ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում աշխատողների համար արդարացի գլոբալ միջավայրի ստեղծմանը նպաստելը":


Նախաձեռնությունը ենթադրում է մեկ համագործակցության համաձայնագրի կնքում, որի նպատակն է "բարձրացնել արդյունավետությունը" իշխանությունների կողմից աշխատանքային օրենսդրության եւ նորմերի պահպանման ու առաջխաղացման հարցերում:


Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ամերիկյան առեւտրային, ոչ առեւտրային եւ կրոնական կազմակերպությունները, պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ Հանրային միջազգային կազմակերպությունները եւ արտասահմանյան պետական կազմակերպությունները:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 640 հազար դոլար հատկացնել Հայաստանում "ժողովրդավարության մշակույթի" զարգացման համար:


Միջոցները, ինչպես ճշտվում էր, պետք է ուղղվեին "բացասական ազդեցություններից" Հայաստանի բնակչության կայունության բարձրացմանը։