23.12.2024
Խստորեն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով․ ՄԻՊ

Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումները հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Այս մասին վկայում են նյութերը (տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ:


Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով՝ անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով:


Հրավիրում եմ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը նշված երևույթների վրա: Դա պետք է անհապաղ կանխել՝ հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով: Այսօր միջազգային կառույցներին կուղարկեմ պաշտոնական նամակներ:


Կոչ եմ անում ցուցաբերել զգոնություն և չտրվել սարդրանքների: Չի կարելի թույլ տալ օրենքով արգելված որևէ արարք, այդ թվում՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ: Ահրաժեշտ է բացառել վտագավոր զարգացման և լարվածությանը նպաստող ցանկացած երևույթ»:


Հարձակվել են հայ ուսանողի վրա, ծեծել դուդուկահարի. ադրբեջանցիները Մոսկվայում մոտ մեկ տասնյակ հարձակում են իրականացրել: