20.04.2025
ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

«Ադեկվադ» միաբանության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել

«Ադեկվադ» միաբանության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:


Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) հայտնեցին, որ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հայտնում է Ազատությունը:


Նախաքննությունը շարունակվում է:


Ապրիլի 29-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև։


Դանիելյանը, հրապարակելով իր արյունոտ քթի լուսանկարը, պնդում էր, թե հարձակվողը Սիմոնյանն էր։ Ազգային ժողովի փոխնախագահն ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմեց՝ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել` ի պատասխան իր բարևին։


Միջադեպի առթիվ ՀՔԾ-ում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ:

Պարետը նոր որոշմամբ սահմանել է, թե ովքեր կարող են ազատվել ինքնամեկուսացումից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար