25.11.2024
Կորոնավիրուսը ևս 5 մարդու կյանք է խլել
prev Նախորդ նորություն

Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի շրջակա միջավայրի նախարար

Կառավարության որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից։ Նա նշանակվելու է շրջակա միջավայրի նախարար:


Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հարցը զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:


Ռոմանոս Պետրոսյանն այս պաշտոնը ստանձնել էր թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսի 1-ից։


Փաշինյանը տեղեկացրեց, որ Ռոմանոս Պետրոսյանն ազատվում է Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ պայմանավորված շրջակա միջավայրի նախարար նշանակվելու հանգամանքով: «Համապատասխան միջնորդագիր ես ոշւտով կներկայացնեմ հանրապետության նախագահին», - հավելեց Փաշինյան:


Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է մայիսի 5-ից՝ Էրիկ Գրիգորյանի պաշտոնանկությունից ի վեր։


Լուրեր են շրջանառվում, որ Կոտայքի մազրպետ է նշանակվելու նախկին ոստիկանապես Արման Սարգսյանը: