25.11.2024
Երևանում կինը ծննդաբերել է, ապա երեխային պոլիէթիլենային տոպրակով նետել աղբարկղը
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախում հուլիսի 30-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 232 քաղաքացու մոտ, որից 162-ն առողջացած: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։


Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 5519 թեստավորում: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք. 3-ը՝ Ստեփանակերտում հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1 քաղաքացու մոտ էլ վարակը հայտնաբերվել է «Աղավնո» հսկիչ անցագրային կետում իրականացված ՊՇՌ նմուշառման հետևանքով:


Կա 125 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 69 պացիենտ:


Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։


Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։