20.04.2025
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
prev Նախորդ նորություն

Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ. Եվրախորհրդարանի ՍԴԱ դաշինք

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ Եվրախորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը (ԵՄ պառլամենտի քաղաքական խմբավորումներից մեկն է) հայտարարություն է ընդունել:


«Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը, կոչ ենք անում ԵՄ-ին թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող բռնաճնշումների համար», -ասված է հայտարարության մեջ:


Մարուքյանն այս կապակցությամբ գրել է. «Ողջունում ենք այս հստակ հայտարարությունր, քանի որ չափազանց կարևոր է միջազգային հանրության միահամուռ պայքարը Ադրբեջանի ագրեսոր և բռնապետական ղեկավարության դեմ»։


 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 39102 դեպք. մեկ օրում՝ 52 նոր դեպք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար