19.04.2025
Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանին
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն դիտարկում է Լիբանանին օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահի դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։ Այս մասին Facebook-ի իր էջում  գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,- գրել է նա։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք, Արցախում՝ մեկ նոր դեպք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար