Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք, Արցախում՝ մեկ նոր դեպք
Օգոստոսի 5-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք, մահացել է 2 մարդ, ապաքինվել է 478-ը։
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, բացասական թեստերի քանակը՝ 1560։ Դրական է կատարված թեստերի 15,5 տոկոսը։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 39 586
Առողջացածներ - 30 850
Փաստացի բուժվողներ - 7738
Ընդհանուր թեստեր - 170 012
Մահվան ելքեր - 768
Մահվան ելքեր այլ պատճառով – 228
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Իրավիճակն Արցախում
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
«Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 343 փորձանմուշի հետազոտություն», - հայտնում են ԱՐցախի Առողջապահության նախարարությունից: