22.11.2024
Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել
prev Նախորդ նորություն

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց հայ է մահացել. ԱԳՆ խոսնակ

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա տեղեկացրել է, որ ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։


«Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։


Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։


Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։


Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ»,- գրել է Նաղդալյանը։