4.12.2024
Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը
prev Նախորդ նորություն

Երկար ժամանակ լռում էի, որ երկրում իրավիճակն էլ ավելի չվատթարանար. Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2016թ. ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց: 1994թ.-ից ի վեր սրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները: Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ մեր թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին: Եւ այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ՝ քննադատության: Այս մասին «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերխզմի մասին» հարցազրույցների շարքի երկրորդ մասում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:


Անդրադառնալով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովին, Սարգսյանը նշել է, որ ճշմատրությունը հետևյալն է.


«2016թ. ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց: 1994թ.-ից ի վեր սրանք ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որի ընթացքում հակառակորդը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները: Բայց մեր բանակը շատ արագ անցավ պաշտպանության և այնպիսի ուժեղ հարված տվեց, որ մեր թշնամին ընկրկեց: Նրանք կրեցին մեծ կորուստներ, նրանց ծրագրերը ձախողվեցին: Եւ այսպիսի դեպքերում բանակը միայն արժանի է գովասանքի, այլ ոչ թե մեղադրանքի, նույնիսկ՝ քննադատության»,- նշել է նա:


«Ինձ հրավիրեցին հանձնաժողովի նիստին: Ես չէի կարող չգնալ, որովհետև թաքցնելու բացարձակապես ոչինչ չունեմ: Նույնիսկ եթե հանձնաժողովականների մասով մտահոգությունները տեղին էին, այո, ես պարտավոր էի գնալ, ասել ողջ ճշմարտությունը և դա պետք է արձանագրվեր: Վերջնական եզրակացություն կանենք, երբ որ քննիչ հանձնաժողովը իր զեկույցը կուղարկի Ազգային ժողով: Ճշմարտությունն ու ողջամտությունը պետք է որ վեր լինեն ամեն ինչից»:


Ինչ վերաբերում է 2018 թվականի իրադարձություններին, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկար ժամանակ լռում էր, քանի որ չէր ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասարակությունը մինչև վերջ:


«2018 թվականը շատ հուզական տարի էր: Քաոսն ու ագրեսիան օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին, և այդ հուզական միջավայրում մեր հասարակության մի զգալի մասն էլ պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտությունը: Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը, բայց այս ամենի մասին հանգամանորեն դեռ կխոսենք», - նշել է ՀՀ երրորդ նախագահը: