3.11.2024
Երկար ժամանակ լռում էի, որ երկրում իրավիճակն էլ ավելի չվատթարանար. Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
prev Նախորդ նորություն

«Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:


«Տեղեկացնելով այն, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։


Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։


Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար»,- ասված է հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ Դավիդյանցի պաշտոնանկության մասին լուրը տևական ժամանակ է շրջանառվում է մամուլում: Նշվում էր, որ Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու «սորոսական» , «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։  


 


 

Էրեբունու թաղապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը