Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Գեղարքունիքի մարզում ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Սյունիքի (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) և Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։