Իրանում մարդիկ տնտեսական փոփոխություններ և անվտանգությու ն են ցանկանում: Նրանք ցանկանում են այդ պահանջը հասցնել իշխանություններին, այլ ոչ թե հասնել իշխանափոխության, քանի որ այս պահին այլընտրանք իշխանություններին չկա: Այդ մասին հայտարարել է իրանագետ Պոլինա Վասիլենկոն: Նա նշել է, որ ԱՄՆ-ի փորձերը ջլատել հասարակությունը միավորում են իրանցիներին: Ըստ նրա, հասարակությունը հիվանդագին է ընդունել Իսլամական հեղափոխության պահապանների գնդին ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու ԱՄՆ-ի որոշումը: