24.11.2024
Ֆիզուլիի օդանավակայանը կարող է օգտագործել նաև ՆԱՏՕ-ն. փորձագետ
prev Նախորդ նորություն

Վրաստանում քրգործ է հարուցել ԶԼՄ-ներում սկանդալային ձայնագրությունների առիթով

Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ԶԼՄ-ներում խոսակցությունների ձայնագրությունների հրապարակման կապակցությամբ, որոնց, իբր, մասնակցում են «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդի Բերան, գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։


«Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել մասնավոր բանակցությունների ինքնակամ ձայնագրման կամ գաղտնալսման, ինչպես նաեւ համակարգչային համակարգում տվյալների կամ համակարգչային տվյալների ինքնակամ արդյունահանման փաստի վերաբերյալ թաքնված գրառումների հրապարակման կապակցությամբ, որոնք փոխանցվել են մասնավոր հաղորդակցության ժամանակ համակարգից, Վրաստանի Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով», - ասված է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ:


Վրացական TV Pirveli հեռուստաալիքը մարտի 6-ին հրապարակել է ձայնագրություններ, որոնցում, ըստ լրագրողների, Բերա Իվանիշվիլին հանձնարարություններ է տալիս պետական պահպանության ծառայության ղեկավարին գտնել մարդկանց, որոնք սոցիալական ցանցերում բացասական մեկնաբանություններ են գրում նրա երգերի վերաբերյալ, եւ նրանցից հրապարակային ներողություն պահանջել: Ձայնագրության դրվագներից մեկում Իվանիշվիլին քննարկում է մարդկանց ահաբեկելը նաեւ գործող վարչապետ Ղարիբաշվիլիի հետ:


Ձայնագրությունների հրապարակումը քաղաքական սկանդալի պատճառ է դարձել։ Ընդդիմության մի մասը պահանջել է վարչապետի հրաժարականը։


Իշխանություններն, իրենց հերթին, պնդում են, որ ձայնագրությունն արվել է մինչեւ «Վրացական երազանքի» իշխանության գալը, մոտավորապես 2010-2011 թվականներին, երբ Ղարիբաշվիլին, ինչպես եւ Չուբինիձեն, Իվանիշվիլիի ընտանիքի հետ ընկերներ էին: Իշխող կուսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ նրա կառավարությանը մեղադրում է ձայնագրությունների ապօրինի արդյունահանման եւ դրանք կեղծելու մեջ: