Անձնակազմի պատրաստության աստիճանն ամրապնդելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով հուլիսի 20-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։