Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Հայաստանում մարտի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 337 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175016 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 753705 վերջին մեկ օրում` 2465 նոր թեստավորում, այսինքն՝ դրական է ախտորոշվել կատարված թեստերի ավելի քան 13 տոկոսը:
Փաստացի այս պահին բուժվում է 6008 պացիենտ. մեկ օրում ավելացել է 159-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 164954 անձ` վերջին մեկ օրում 170 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3225 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 829 է: