23.11.2024
Դուք ազգապահպան առաքելություն ունեք. նախագահը շնորհավորել է Կանանց տոնի առթիվ
prev Նախորդ նորություն

Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ:


«Սիրելի՛ կանայք,


Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:


Անգնահատելի է այն արժեքների հանդեպ ձեր դաստիարակությունը, որ ոգեշչում է արարելու ցանկությամբ, ողողում հայրենիքի ու ընտանիքի, պետության հանդեպ անձնուրաց սիրով:


Պետք է չդադարող ծրագրերով արմատավորել գիտակցումը, որ ձեր իրավունքների երաշխավորմամբ ու հավասարությամբ, ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը:


Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը":