23.11.2024
Ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զինծառայող և կամավոր կանանց հիշատակի առաջ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Դուք ազգապահպան առաքելություն ունեք. նախագահը շնորհավորել է Կանանց տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կանանց տոնի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.


«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,


Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Կանանց տոնի առթիվ:


Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը:


Պատահական չէ, որ մեր արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո, հարգանքի ու մեծարանքի վրա հիմնված խոր արմատներ ունի: Իսկ ամենից առաջ կինն ընտանիքի և օջախի ջերմությունն ու ամրությունն է, ոգևորության ու ներշնչանքի աղբյուր:


Պետության և մեր ընտանիքների համար այս ծանր օրերին ամուր եղեք և շարունակեք ամրացնել երկրի ու ազգի ապագայի հիմքերը:


Դուք ազգապահպան առաքելություն ունեք, որը նվիրումով եք իրականացնում բոլոր ժամանակներում եւ բոլոր իրավիճակներում:


Առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք բոլորիդ, ձեր ընտանիքներին և օջախներին»: