Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում կոչ է արել Ազգային բանկին կիրառել ամբողջ գործիքակազմը երկրում գների կայունացման համար, հայտնում է apsny.ge-ն: Գնաճի տարեկան մակարդակը հոկտեմբերին կազմել է 6,9% կանխատեսվող 3%.-ի փոխարեն: Սպառողական գներն արդեն աճել են 13,5%-ով: Բացի այս, վարչապետ Գախարիան հանձնարարել է ֆինանսների նախարարին զբաղվել վարկավորման քաղաքականության վերանայմամբ: