4.11.2026
Երևանում առաջիկայում կանցկացվի շաբաթօրյակ
10.03.2021
Երևանում առաջիկայում կանցկացվի շաբաթօրյակ

Երևանի Հրազդանի կիրճում առաջիկայում կանցկացվի շաբաթօրյակ: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն է: Այդ մասն այսօր հայտարարել է կազմակերպության տնօրեն Արա Աղայանը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կհստակեցվի շաբաթօրյակի անցկացման ժամկետը: «Մեր ծրագրերի մեջ կար Հրազդանի կիրճի մաքրումը: Մենք շատ ենք կարևորում այն որպես յուրահատուկ կանաչ գոտի Երևանում: Այնտեղ մաքրման աշխատանքներ պարբերաբար չեն արվում, հետևաբար անհրաժեշտ է տարվա ընթացքում մի քանի անգամ այսպիսի միջոցառում անցկացնել: Պետք է մաքրել Հրազդանի կիրճը տարվա ընթացքում կուտակված աղբից»,- ասաց Արա Աղայանը: Արա Աղայանը տեղեկացրեց, որ տեղում կկատարվի աղբի տեսակավորում, կառանձացվեն պլաստիկը, ապակին: Նա կոչ արեց երևանցիներին, բոլոր հետաքրքրված անձանց ակտիվ մասնակցություն ունենալ այս հանրօգուտ գործին: