Ռուսաստանը և Թուրքիան տվել են «Աքքույու» ԱԷԿ-ի 3-րդ բլոկի շինարարության մեկնարկը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տվել են «Աքքույու» ատոմակայանի 3-րդ բլոկի շինարարության մեկնարկը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Շինարարության սկիզբը խորհրդանշող «առաջին բետոնի» լցման արարողությունը տեղի է ունենում չորեքշաբթի՝ տեսակոնֆերանսի ռեժիմով:
«Աքքույու» ԱԷԿ-ը կառուցվում է BOO սխեմայով, երբ արտասահմանյան ԱԷԿ-ի սեփականատերը ռուսական կողմն է: «Ռոսատոմ» ընկերություններն այժմ տիրապետում են «Աքքույու նուկլեար»-ի կապիտալում գրեթե 100%-ին ։ Ատոմակայանի կառուցման նախագծի արժեքը կազմում է մոտ 22 մլրդ դոլար։
«Աքքույու» ԱԷԿ-ի №1 բլոկի հիմնարկեքը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 3-ին: Առաջին բլոկի շահագործման հանձնումը նախատեսված է 2023 թվականին, երբ նշվելու է Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակը։
«Աքքույու» ԱԷԿ-ի №2 բլոկի առաջին բետոնի հիմնարկեքը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի վերջին: Հաղորդվում է, որ թիվ 4 բլորի շինարարական լիցենզիա սպասվում 2021 թ. աշնանը: