Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամկազմի հետ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 10-ին, հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամկազմի հետ: Այդ մասին հայտնել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր հանդիպում ունեցա Զինված ուժերի հրամկազմի հետ: Ելույթս կհրապարակեմ մի փոքր ավելի ուշ», - գրել է Փաշինյանը՝ տեղադրելով այդ հանդիպման մասին վկայող կարճ տեսանյութ:
Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո և անցել է փետրվարի 25-ի սրացման փուլը, երբ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և բանակի շուրջ 40 բարձրաստիճան սպաներ հայտարարել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին:
Վարչապետ Փաշինյանն այդ հայտարարությունը որակեց է որպես ռազմական հեղաշրջման փորձ և երկու անգամ միջնորդություն է ուղարկեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ ՀՀ նախագահը օրենքով սահմանված ժամկետներում չի ստորագրել Գասպարյանին ազատ արձակելու մասին հրամանագրի նախագիծը, սակայն չի վիճարկել Գասպարյանի հրաժարականի մասին Փաշինյանի միջնորդությունը Սահմանադրական դատարանում:
Փոխարենը Սարգսյանը դատարանի քննությանը է ուղարկել մի օրենք, որը վարչապետին օժտում է գլխավոր շտաբի պետին ազատել առանց կոնկրետ հիմնավորումներ ներկայացնելով։
Այսօր՝ մարտի 10-ին, Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով՝ տեղեկացնելով, որ իրեն պաշտոնանկ անելու վարչապետի որոշումը վիճարկելու է վարչական դատարանում:
Գասպարյանը նաև հորդորել էր զինված ուժերի ղեկավար կազմին «շարունակելու անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման»:
Նույն օրն ավելի վաղ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
Նիկոլ Փաշինյանն արդեն միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: