Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Ընդհանուր առմամբ, հուլիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 711 մարդ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է: