Սմերչ կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ տուժածներ չկան։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քիչ առաջ "Սմերչ" համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվել է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։