Մենք նպատակ ունենք տարածաշրջանում հաստատելու տևական և կայուն խաղաղության։ Այս մասին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը սեպտեմբերի 30-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Չենք ցանկանում, որ օրինակ՝ 2-3 տարի անց այս իրավիճակը նորից կրկնվի։ Հայաստանը, սակայն, երբեք չի գործի ի վնաս իր ազգային շահերի և Լեռնային Ղարաբաղի շահերի»,- ասել է նա:Փաշինյանը նաև շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը և՛ ՀԱՊԿ մասնակցությամբ, և՛ առանց դրա։