Վարչապետը դժգոհել է Հայաստանում արտադարողականության արդյունավետության մակարդակից
Հայաստանն արտադարողականության արդյունավետության առումով ոչ միայն շատ-շատ զիջում ենք աշխարհի զարգացած երկրներին, այլև շատ զարգացող երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների շարքերում էլ առաջնային տեղերում չէ: Այդ մասին այսօր՝ մարտի 11-ին, կառավարության նիստում վարչապետը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ այդմ Փաշինյանը կարևոր խնդիր է համարում երկրում արտադրողականության արդյունավետության բարձրացումը՝ նշելով, որ իր կարծիքը հիմնված է ուսումնասիրության վրա: «Վերջերս իրեն ներկայացվել է արտադրողականության մասին զեկույց, իսկ արտադրողականությունն այն է, թե մեկ ժամում աշխատողը քանի դրամի կամ դոլարի արժեք է ստեղծում», - ասաց նա:
Վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ այժմ տնտեսավարողներն իրենց տարեկան պլանները կազմելիս, ծախսերը, եկամուտները հաշվարկելիս հաշվի առնում են արտադրողականության կոմպոնենտը:
«Վերջերս գործընկերներից մեկի հետ ունեցած քննարկման ընթացքում ընկերության տնօրենը պատմում էր, որ իրենց ընկերության գործերն այնքան էլ լավ չէին, և իրենք չէին հասկացել, թե ինչու: Օտարերկրյա խորհրդատուներ են հրավիրել, և վերջիններիս առաջին հարցը եղել է, թե որքան է արտադրողականության ցուցանիշը, իսկ ընկերությունում այդ մասին չեն էլ լսել, և ընկերության առողջացման գործընթացը եղել է արտադրողականության ցուցանիշի ավելացումը, խոսքը սուպերմարկետի մասին է»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ Հայաստանում մեկ ժամում միջինացված արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11 դոլար է, իսկ զարգացած երկրների պարագայում՝ 43 դոլար, կան երկրներն էլ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 100 դոլարի: