22.11.2024
Մամուլ. Ծառուկյանն ու Փաշինյանը կհանդիպեն այսօր
prev Նախորդ նորություն

Քաղաքական ուժերն արձագանքում են նախագահի՝ հանդիպման վերաբերյալ հրավերին

Հայաստանի ոչ բոլոր քաղաքական ուժերն են կողմնորորշվել ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպման հրավերի վերաբերյալ:


Նախագահի հրավերին հստակ պատասխանել է միայն ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:


«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար», - հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել, հայտնել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ նկատելով. «Դեռևս քննարկում չի եղել»:


«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ շարժումը հանդիպելու վերաբերյալ նախագահի հրավերը կարող է ընդունել միայն մի դեպքում, եթե քննարկման օրակարգում լինի վարչապետի հրաժարականի հարցը:


«Իրենց սև գործն արեցին երկուսով, հիմա ինչ-որ հանդիպումներ ե՞ն խնդրում: Իմ անունից եմ ասում, ինձ մոտ տպավորություն է, որ իրենք երկուսով սև գործն արեցին, հիմա ինչ-որ քննարկումների ե՞ն մեզ տանում: Ընդհանրապես քաղաքական հարցերում, հանդիպումներում մենք կոմպլեքս չունենք, խնդիրը հետևյալն է` ինչի՞ մասին պետք է խոսենք, մեզ համար կարևորը ցանկացած հանդիպման ժամանակ օրակարգն է:


Եթե Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզն ենք քննարկելու... բայց եթե ինչ-որ հերթական, ներողություն, բայց կապիկության համար քննարկումներ են, մենք այդտեղ չկանք», - մարտի 10-ի երեկոյան հանրահավաքին հաջորդած երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը:


Մեր օր անց «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտենլ է, որ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում հանդիպման հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չեն արել: «Չենք քննարկել, կքննարկենք, հայտարարությամբ հանդես կգանք, եթե հարկ համարենք», - ասել է Սաղաթելյանը: Քննարկումը հավանաբար կանցկացվի մարտի 11-ին:


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:


ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է նախագահի հրավերին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար: Հայրենիքի փրկության շարժումը ևս դեռ քննարկում չի ունեցել: