22.11.2024
Նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանի նշանակման հրամանագրի նախագիծը և չի դիմելու ՍԴ
prev Նախորդ նորություն

Բունդեսթագի պատգամավորը հրաժարական է տվել Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքների պատճառով

Գերմանիայի Բունդեսթագում իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցությունից պատգամավոր Մարկ Հաուպտմանը հրաժարական է տվել կոռուպցիայի մեջ մեղադրվելու պատճառով: Այս մասին մարտի 11-ին հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Բեռլինում Հաուպտմանի բյուրոյին, փոխանցում է DW-ն։


Քաղաքական գործչի հասցեին կասկածների պատճառը Թյուրինգիայի դաշնային երկրամասում Հաուպմանի հրատարակած թերթում Ադրբեջանի, Թայվանի եւ Վիետնամի գովազդային հայտարարությունների տեղադրումն է: Ինքը՝ քաղաքական գործիչը, կտրականապես հերքել է Die Welt թերթին տված հարցազրույցի բոլոր մեղադրանքները։


«Այդ գովազդային հայտարարությունները ոչ մի կերպ չեն ազդել իմ կողմից կայացվող քաղաքական որոշումների վրա, ես դրան հատուկ նշանակություն եմ տալիս», - հայտարարել է Հաուպտմանը՝ հավելելով, որ այն հարցը, թե արդյոք նման գովազդի հրապարակումը քաղաքականապես խելամիտ է, վիճելի է:


Նա նաև պարբերականին հայտնել է, որ երբեք գումար չի ստացել Ադրբեջանից։ Բոլոր ուղեւորությունները, որոնք նա կատարել են կամ վճարվել, կամ հավանության են արժանացել Բունդեսթագի կողմից: Ոչ մի նվեր նա չի ընդունել։ Ադրբեջանի հետ կապված իր ակտիվությունը նա բացատրել է այն հանգամանքով, որ իր քաղաքական գործունեությունն ուղղված է, այդ թվում՝ արտաքին առեւտրի հարցերին։