19.04.2025
Հայկ Մարությանի և Սասուն Միքայելյանի միջև բացառապես բարեկամական հարաբերություններ են
prev Նախորդ նորություն

Երևանում առաջիկայում կանցկացվի շաբաթօրյակ

Երևանի Հրազդանի կիրճում առաջիկայում կանցկացվի շաբաթօրյակ: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն է:


Այդ մասն այսօր հայտարարել է կազմակերպության տնօրեն Արա Աղայանը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին կհստակեցվի շաբաթօրյակի անցկացման ժամկետը:


«Մեր ծրագրերի մեջ կար Հրազդանի կիրճի մաքրումը: Մենք շատ ենք կարևորում այն որպես յուրահատուկ կանաչ գոտի Երևանում: Այնտեղ մաքրման աշխատանքներ պարբերաբար չեն արվում, հետևաբար անհրաժեշտ է տարվա ընթացքում մի քանի անգամ այսպիսի միջոցառում անցկացնել: Պետք է մաքրել Հրազդանի կիրճը տարվա ընթացքում կուտակված աղբից»,- ասաց Արա Աղայանը:


Արա Աղայանը տեղեկացրեց, որ տեղում կկատարվի աղբի տեսակավորում, կառանձացվեն պլաստիկը, ապակին: Նա կոչ արեց երևանցիներին, բոլոր հետաքրքրված անձանց ակտիվ մասնակցություն ունենալ այս հանրօգուտ գործին:


 

Հզոր ցիկլոն է գալիս. սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար