23.11.2024
Երևանում առաջիկայում կանցկացվի շաբաթօրյակ
prev Նախորդ նորություն

Հզոր ցիկլոն է գալիս. սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում

Մարտի 11-12-ին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։


Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:


Հանրապետության տարածքում 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


 Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։


Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։



Երևան քաղաքում 


Մարտի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին ձյան տեսքով: