23.11.2024
Նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանը միջնորդների կարիք չունեն. նախագահական
prev Նախորդ նորություն

Հույս ունենք, որ հանրապետության նախագահը կդիմի Սահմանադրական դատարան. Վանեցյան

Հույս ունենք, որ հանրապետության նախագահը կիրականացնի իր խոստումը և Գլխավոր շտաբի պետի հարցով անպայման կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։


Նրա խոսքով, անտրամաբանական է, եթե նախագահն առաջին անգամ հետ վերադարձնի վարչապետին Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկությունն, այն համարելով հակասահմանադրական, ու դրանից հետո չդիմի ՍԴ.


«Դա ուղղակի տրամաբանությունից դուրս է: Հույս ունենք՝ նախագահի աշխատակազմից լուր կստանանք, որ նախագահն, այնուամենայնիվ, դիմել է Սահմանադրական դատարան», - ասաց Արթուր Վանեցյանը։


Նշենք, որ այս րոպեներին Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը: