Ողջ պատասխանատվությունը ոստիկանների վրա է. բախում ոստիկանների և ցուցարարների միջև
Այս րոպեներին Բաղրամյան պողոտայում շարունակվում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը:
Բաղրամյանում կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր: Երբ հանրահավաքի մասնակիցները Դեմիրճյան փողոցում էին, ոստիկանների և ցուցարարների միջև բախում սկսվեց: ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը բարձրախոսով հայտարարեց, որ ոստիկաններն են դիմում սադրանքների և հետագա գործողությունների համար ողջ պատասխանատվությունը հենց նրանց վրա է:
Նշենք, որ ոստիկանությունը, ըստ էության, պատ է կազմել և փորձում է չթողնել երթին առաջ շարժվել Դեմիրճյանով դեպի կառավարական առանձնատներ, որտեղ տեղակայված է նաև Նիկոլ Փաշինյանի առանձնատումը:
"Դիմում եմ ոստիկաններին. մենք առաջ ենք գնում, չենք մտնում Ազգային ժողով: Ձեր ուժերը հետ տարեք, մենք բախում չենք ուզում",- հայտարարեց Սաղաթելյանը: Նա նաև նշեց, որ իրենցից գործողություն էին պահանջում, ապաև հրավիրեց բոլորին գալ և միանալ իրենց, որպեսզի չթողնեն պատգամավորներն այսուհետ մտնեն ԱԺ:
Ավելի վաղ Վազգեն Մանուկյանը հայտարարեց Ազգային ժողովի բոլոր մուտքերը շրջափակելու մասին։
Առաջարկ հնչեց, որ երկու վրան բերեն տեղադրեն ԱԺ մուտքի դիմաց՝ Դեմիրճյանի կողմից: Առաջարկն ընդունվեց ծափերով:
Երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ "Ոստիկան, հետ գնա" և "Առանց Նիկոլ Հայաստան":
Լարված իրավիճակը պահպանվում է: